ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄՈՍԿԱՎՅՈՒՄ 3 մայիսի 2005 - 07:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպմանը Մոսկվայում, սակայն կմասնակցի Հաղթանակի օրվան նվիրված մայիսի 9-ի միջոցառումներին: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հայտարարությունում, տեղեկացնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: Մոսկվայում մայիսի 9-ին կկայանան Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված տոնակատարություններ: Իսկ մայիսի 8-ին նախատեսվում է ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպումը: Այդ կապակցությամբ պետության ղեկավարի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու մայիսի 8-ի միջոցառումներին: «Հայկական զավթիչ ուժերի կողմից ադրբեջանական հողերի` Շուշի քաղաքի գրավումը արյունոտ տառերով է գրված մեր ժողովրդի պատմական հիշողությունում, եւ Ադրբեջանի նախագահն անհնար է գտնում իր մասնակցությունը մի միջոցառման, որին մասնակցելու է ագրեսոր-պետության` Հայաստանի նախագահը»,- ընդգծվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Միեւնույն ժամանակ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ի.Ալիեւը մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը երկարացվել է 7 տարով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն Փաշինյանը՝ Բայդենին․ ՀՀ-ն մեծապես կարևորում է ԱՄՆ դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների համագործակցությունը զգալի աճել է Օգոստոսի 1-ից վարժական հավաքներ կանցկացվեն Նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ ՀՀ–ն Սահմանադրության օրը կդիմավորի Tricolor Yerevan Night Run գիշերային վազքով. Տոնական քայլերթ և համերգ է սպասվում Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը |