ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ-ՈՒՄ ԲԵԼԻԳԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ-ում Բելգիայի ներկայացուցիչ, դեսպան Բերտրան դե Կրումբրյուգին , տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հյուրի խնդրանքով` ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ներկա փուլը: Վարդան Օսկանյանը ներկա փուլում կարեւորել է զինադադարի պահպանմանն ուղղված միջոցառումները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ 2006-ին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Բելգիան ուշադրությամբ հետեւում է Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---