Լորին Մաազել. Ցավում եմ, որ ավելի շուտ չեմ եղել Հայաստանում 9 նոյեմբերի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ դիրիժոր Լորին Մաազելը, որը Ամստերդամի Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի հետ այսօր ելույթ է ունենալու Երևանոմ, խոստովանեց, որ վաղուց էր ցանկանում գալ Հայաստան: «Անհամբեր սպասում եմ համերգին: Շատ լավ բաներ եմ լսել համերգասրահի մասին և երջանիկ եմ, որ Հայաստանում եմ»,-ասաց նա: Մաազելը ղեկավարում է բազմաթիվ համերգներ, և ասաց, որ դեռ ամեն ինչ առջևում է, և հնարավոր է, որ համագործակցի հայ երաժիշտների հետ: Նա ղեկավարել է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը և Սուսերով պարը: 2013 թվականին նվագախումբը նշելու է իր 125-ամյակը, շքեղ ելույթներ են սպասվում վեց աշխարհամասերում: Նշենք, որ «Դոյչ գրամոֆոն» հանդեսը Կոնցերտգեբաուն ճանաչվել է որպես աշխարհի թիվ մեկ նվագախումբ: Նվագախումբը Երևանում ելույթ է ունենում առաջին անգամ` «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում: Համերգին ներկա կլինի նաև Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը: Համերգը կայանալու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | 2.5 մլրդ դրամ՝ Երևանի մի շարք փողոցների ասֆալտապատմանը Որոշումն առնչվում է մոտ 27 փողոցի ԱԽ քարտուղարը կմեկնի Լոնդոն Այցը տեղի կունենա հուլիսի 17-19-ը ներառյալ Խանութում հնարավոր կլինի QR-ով պարզել՝ մսամթերքը տեղական է, թե ներկրված Տվյալներ կլինեն նաև այն մասին, թե երբ է եղել սպանդը Փաշինյան. Ջրհեղեղը քանդել է տունը` տալիս ենք բնակարանի գնման վկայագիր Ալավերդիում կա 16 բնակարանից մի շենք, որը քանդման ենթակա է, և հայտնի է 2 քանդված առանձնատան մասին |