ՅՈՒ. ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. «ԱՅԺՄ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ, ՈՐ ՄԵՆՔ ԼԱՎ ԵՆՔ ԶԻՆՎԱԾ» 5 մայիսի 2005 - 08:22 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս լրջորեն նախապատրաստվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վարշավայում կայանալիք հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է «ԱսսԱԻրադան»: Նա ասել է, որ այդ բանակցություններից հետո կողմերն արդեն կսկսեն համապատասխանեցնել որոշակի տարրեր: Դիվանագետի խոսքերով, միջնորդների կողմից սահմանված տարրերը կարող են հիմք ծառաել ապագա համաձայնագրի համար: Յու.Մերզլյակովը ընդգծել է, որ մինչ այժմ բանակացություններում գնում էր ոչ թե համապատասխանեցում, այլ մի շարք տարրերի ձեւակերպում: «Որոշ տարրեր կարող են օգտագործվել որպես հիմք կողմերի միջեւ պայմանավորվածության համար: Թեեւ այդ տարրեը չեն համապատասխանում իրար, մեզ համար կարեւոր էր սահմանել դրանք: Այժմ ես կարող եմ ասել, որ մենք լավ ենք զինված: Հենց նախագահների հանդիպումից հետո մենք կսկսենք համաձայնեցումը»,-նշել է Յու.Մերզլյակովը: Համանախագահի խոսքերով, հակամարտության կարգավորման առնչությամբ սահմանված 6 տարրերին կարող են ավելացումներ արվել: Այդ առնչությամբ համանախագահները ներկայացրել են կողմերին առաջարկները: Անդրադառնալով զինադադարի ռեժիմի խախտումներին շփման գծում եւ երեք ադրբեջանցի գերիներին վերադարձնելու հարցին, Յու.Մերզլյակովը ասել է, որ համանախագահները իրենց դիրքորոշումը հայտնել են հայտարարության մեջ: «Եթե հիշում եք, այդ հայտարարության մեջ մենք կոչ ենք արել կողմերին պահպանել 1995 թվականին ստանձնած պարտավորությունները եւ չխախտել զինադադարը: Ինչ վերաբերում է գերեվարված երեք զինվորներին, ապա խոսքն այստեղ ոչ միայն ձեր գերիներին վերդարձնելու մասին է, այլ ընդհանուր առմամբ գերիների փոխանակման մասին: Կարծում եմ, խնդիրը ձհձգվում է հենց այդ պատճառով»,-ավելացրել է նա: Եզրափակելով, Յու.Մերզլյակովը ասել է, որ զինադադարի խախտումները կլինեն նախագահների հանդիպման հիմնական թեման: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |