ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ 5 մայիսի 2005 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների խորհրդի մի խումբ անդամների, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայության ղեկավարը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նրանց շնորհավորել է Մեծ հաղթանակի մոտալուտ տոնի առթիվ: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են նաեւ համապետական հարցեր: Ընդ որում, Մեծ հայրենականի վետերանները նշել են, որ դրանց աստիճանական լուծումը տեսնում են միայն կայուն եւ լավ պաշտպանված Հայաստանի առկայությամբ: Հանդիպման ավարտին վետերանները Հայաստանի նախագահին են նվիրել Լենինգրադի հերոսամարտում հայ պաշտպանների սխրանքների մասին պատմող գիրք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |