ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ Է 5 մայիսի 2005 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հնարավոր է, որ կայանա Վարշավայում` երկու նախագահների հանդիպումից մի քանի օր առաջ: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին պայմանավործությունն առայժմ նախնական է, ինչպես նաեւ առայժմ չեն ճշգրտվել միջնորդների հետ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հանդիպման ժամկետները: Մեկնաբանելով իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Ֆրանկֆուրտում չկայացած հանդիպման փաստը, չնայած այդ մասին հայտարարված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից` Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ այդ հանդիպման անցկացման ժամկետները անհարմար էին նրան եւ այդ մասին իրազեկվել են համանախագահները: Նրա խոսքերով` մեկ ամիս առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հասել էին այն կետին, որ նրանց լիազորություններն սպառվել էին, ինչի կապակցությամբ կորել է առանձին ձեւաչափում հանդիպման անհրաժեշտությունը: «Ինչ հնարավոր էր նախարարներն արել են»,- հայտարարել է Օսկանյանը: Նա նաեւ նշել է, որ այս փուլում առաջ է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |