ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՇՆԱՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

PanARMENIAN.Net - Եգիպտոսում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ ծառայությունը: Հանդիպման ընթացքում հայ դիվանագետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը: Խոսելով Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների մասին` դեսպանը նշել է, որ, ի տարբերություն քաղաքականի, առեւտրա-տնտեսական համագործակցությունը գտնվում է բավարար մակարդակի վրա: Իր հերթին, Ահմադ Նազիֆը նշել է երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների մեծ ներուժը եւ զարգացման լայն հնարավորությունները: Այդ առնչությամբ, նա ընդգծել է կառավարական մակարդակով երկկողմ հանդիպումների եւ երկու երկրների գործարար շրջանակների շփումների կարեւորությունը: Կողմերը նշել են, որ տվյալ համատեքստում կարող են օգտակար լինել աշնանը նախատեսվող տնտեսական համագործակցության հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը եւ զուգահեռաբար անցկացվելիք հայ-եգիպտական գործարար համաժողովը: Զրուցակիցները նշել են լուրջ հաջողությունները, որոնք գրանցվել են մի շարք ոլորտներում, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ առողջապահության ոլորտներում: Ռուբեն Կարապետյանը հայտարարել է, որ առողջապահության ոլորտում արդեն ձեռնարկվել են գործնական քայլեր, ստեղծվել է հայ-եգիպտական համատեղ դեղագործական ընկերություն ի դեմս եգիպտական VASERA դեղագործական ձեռնարկության, որը Հայաստանում կարտադրի ինսուլին եւ այլ դեղամիջոցներ: Հայ-եգիպտական կապերի ամրապնդման համատեքստում Ահմադ Նազիֆը նշել է Եգիպտոսի հայ համայնքի մեծ դերը, որը զգալի ներդրում ունի երկրի կայացման եւ զարգացման գործում:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---