ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Նախօրեին Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին: Այդ մասին հաղորդել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների առաջիկայում կայանալիք նիստերի նախապատրաստման ընթացքի վերաբերյալ:
 Ուշագրավ
---