Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԱՎԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ 6 մայիսի 2005 - 08:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Ասդոլահ Սալեհի Ֆորուզին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ընթացքի եւ էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր: Անդրանիկ Մարգարյանը գոհունակություն է հայտնել երկկողմ տնտեսական գործակցության ներկա վիճակից, այդ բնագավառում տարբեր ծրագրերի գծով ներկայումս ընթացող աշխատանքներից, որոնց խթանմանը, ըստ նրա, ի թիվս այլ գործոնների մեծապես նպաստում է նաեւ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը: Միեւնույն ժամանակ կողմերը նշել են նաեւ այդ ասպարեզում գոյություն ունեցող դեռեւս չօգտագործված հնարավորությունները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |