7 մայիսի 2005 - 07:31 AMT
ՉԻՏԱՅՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Մոտ ժամանակներս Չիտայում կսկսվի հայկական եկեղեցու կառուցման աշխատանքներ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ներկայումս Չիտայի մարզի հայ բնակչությանը միավորող «Զաբայկալյեի հայերի միության» ղեկավարների եւ քաղաքային իշխանությունների միջեւ բանակցություններ են գնում եկեղեցու կառուցման նպատակով հողատարածքի հատկացման մասին: «Զաբայկալյեի հայերի միության» նախագահ Վլադիմիր Մարկոսյանի խոսքերով, հենց որ հողհատկացումը կատարվի, անմիջապես կսկսվի շինարարությունը: «Նախագծի ֆինանսավորման հիմքը կազմում են հայ համայնքի ներկայացուցիչների կամավոր նվիրատվությունները»,-նշել է նա: