12 նոյեմբերի 2012 - 19:12 AMT
Վրաստանում ստորագրահավաք է սկսվել նախագահ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով

Վրաստանում ստորագրահավաք է սկսվել նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով, հայտնում է «Ռոսբալտը»:

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Միակարծություն հանուն մարդու իրավունքների» ՈԿԿ-ն, ստորագրահավաքը կանցնի ողջ երկրի տարածքում:

Իրենց ստորագրություններն արդեն իսկ դրել են մշակույթի հայտնի գործիչներ գրողներ Ջանսուղ Չարկվիանին և Չաբուա Ամիրեջեբին, ռեժիսորներ Ռեզո Չխեիձեն ու Գիգա Լորտկիպանիձեն:

«Վրացական երազանքի» ներկայացուցիչները դեռ մինչ ընտրությունները Սահակաշվիլիին պաշտոնանկ անելու կոչով էին հանդես գալիս: