Իտալիայի դատախազությունը պահանջել է դատի տալ Standard & Poor’s և Fitch գործակալությունների ղեկավարներին

Իտալիայի դատախազությունը պահանջել է դատի տալ Standard & Poor’s և Fitch գործակալությունների ղեկավարներին

PanARMENIAN.Net - Իտալիայի դատախազությունը պահանջել է դատի տալ Standard & Poor’s և Fitch վարկանիշային գործակալությունների ղեկավարներին: Ինչպես նշվում է Տրանի քաղաքի դատախազության տարածած հայտարարությունում, տնտեսական իրավիճակը մանիպուլյացիայի ենթարկելու մեղադրանքով դատարանի առաջ պետք է կանգնի Standard & Poor’s-ի նախկին տնօրեն դևեն Շարման, ինչպես նաև Fitch գործադիր տնօրեն Դևիդ Ռայլին և երկու գործակալությունների ևս հինգ մենեջերներ:

Ինչպես պնդում են իտալական հետաքննչական մարմինների ներկայացուցիչները, Standard & Poor’s և Fitch-ը պատասխանատու են «սխալ, անհիմն և անզգույշ կանխատեսումներ տարածելու հաշվին շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու համար, որոնք հանգեցրել են բացասական հետևանքների երկրի ֆինանսատնտեսական և բանկային համակարգի համար»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---