Օբամայի ընտրվելուց հետո ամերիկացիները սկսել են ակտիվ զինվել

Օբամայի ընտրվելուց հետո ամերիկացիները սկսել են ակտիվ զինվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի վերընտրվելուց հետո երկրի բնակիչները սկսել են ակտիվ զենք գնել: Ինչպես հաղորդում է «Russia Today»-ը, այս օրերին ԱՄՆ-ում հրացանների, ատրճանակների նկատմամբ պահանջարկն ուղղակի անհավանական է: «Աճող վաճառքի ֆոնին կտրուկ բարձրացել են զենք արտադրող ընկերությունների բաժնետոմսերը: Քանի դեռ հնարավորությւոն կա օրինական ճանապարհով և մատչելի գներով զենք գնել, պետք է օգտվել դրանից, կարծում են ամերիկացիները»,- գրում է RT-ը:

Հոկտեմբերի 16-ին բանավեճի ընթացքում Օբամային հարցրել են, թե ինչ միջոցներ է նա մտադիր ձեռնարկել, որպեսզի զրկի քրեական աշխարհը զինվելու հնարավորությունից: Օբաման պատասխանել է, որ կմտածի այն մասին, որպեսզի վերականգնի քաղաքացիական անձանց զենքի վաճառքի արգելքի մասին օրենքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---