Հայաստանում այծի պանրի արտադրության բիզնես մոդելը StartUp Cup մրցույթի հաղթողն է

Հայաստանում այծի պանրի արտադրության բիզնես մոդելը StartUp Cup մրցույթի հաղթողն է

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Armenia StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի հաղթողներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որով մերկնարկեց Հայաստանում առաջին Ձեռներեցության համաշխարհային շաբաթը: Հայտարարվեցին հաղթող երեք բիզնես մոդելների անունները այն 11 մասնակիցներից, ովքեր . սեպտեմբերին ներկայացրել էին իրենց գաղափարները Հայաստանում StartUp Cup մրցույթին:

Հաղթող խումբը` TECTVM (արտասանվում է տեկտում) մշակեց և ներկայացրեց Հայաստանում այծի պանրի արտադրության բիզնես մոդել:

Երկրորդ մրցանակը տրվեց ArmAudioBooks թիմին, որը որպես բիզնես մոդել մշակել էր «ամբողջական ձայնային տաղանդի ձայնագրման ստուդիայի գաղափար արհեստավարժ աշխատակազմով և տեխնիկայով, որը մասնագիտացած է աուդիո գրքերի, աուդիո ուղեցույցների և այլ աուդիո ձայնագրման գործում»:

Innovative Greenhouse-ը, որը մշակել է «եզակի, պատենդային տեխնոլոգիա, ըստ որի գազալցավորման ընթացքում առաջացած էներգիան փոխակերպվում է ջեռուցման և օգտագործվում է ջերմոցներում` ապահովելով միրգ-բանջարեղենի և վարդերի մշակումը ամբողջ տարի» բիզնես մոդելը, ստացավ երրորդ մրցանակը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---