Սիսիանում տեղի ուենացած վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է![]() 12 նոյեմբերի 2012 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր ժամը 17.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Oպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վասակ Մելքումյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, ինչի հետևանքով 1985 թ. ծնված Մարգարիտա Մելքումյանը տեղում զոհվել է, իսկ 1982 թ. ծնված Դիանա Իսրայելյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ. Մելքումյանի դին և Դ. Իսրայելյանին, ով տեղափոխվել է Սիսիան քաղաքի բժշկական կենտրոn: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |