Սարգիս Հովսեփյան. 20 տարիների ընթացքում միշտ խաղացել եմ մեծ եռանդով և նվիրվածությամբ![]() 12 նոյեմբերի 2012 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բաց մարզում անցկացրեց` նախապատրաստվելով նոյեմբերի 14-ի Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպմանը: Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: Այդ խաղը վերջինը կլինի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի համար: Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 131 հանդիպում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հովսեփյանը նշել է, որ ցանկանում էր Լիտվայի հետ հանդիպումը որքան հնարավոր է ուշ լինի: «Շատ դժվար է վերջին հանդիպմանը սպասել: Գիտեմ, որ վաղ թե ուշ այդ օրը պետք է գար: Ինձ պատրաստել եմ այդ խաղին»,- ասաց ֆուտբոլիստը: Հովսեփյանի խոսքով հավաքականում անցկացրած բոլոր 20 տարիների ընթացքում նա միշտ խաղացել է մեծ եռանդով և նվիրվածությամբ և ֆուտբոլիսց հեռանալու որոշումը կայացրել է մեծ դժվարությամբ: « Ես հասկացա, որ արդեն ժամանակն է: Պարզապես չէի ցանկանում վատ ֆուտբոլ ցուցադրել: Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, ովքեր ինձ հետ են եղել»,- ավելացրեց Հովսեփյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |