13 նոյեմբերի 2012 - 18:37 AMT
Apple-ը մտադիր է արտադրել նոր iPhone 5S

Apple ընկերությունը մտադիր է գործարկել նոր iPhone 5S արտադրությունը, ինչպես նաև iTV հեռուստացույցների արտադրությունը: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, չինական Commercial Times պարբերականի վրա հղումով:

Նոր գաջեթները հավանաբար վաճառքի կհանվեն հաջորդ տարվա սկզբին, արտադրության ծավալը կկազմի 50-100 000 միավոր: Կորպորացիայի ներկայացուցիչները այս հաղորդագրությունները չեն մեկնաբանել: