ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանն առաջարկում է պետգնումներով անորակ ապրանք ձեռք չբերել

ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանն առաջարկում է պետգնումներով անորակ ապրանք ձեռք չբերել

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում է իրականացրել և այսօր ներկայացրել է առաջարկություններ պետական գնումների գործըթացի բարեփոխումների վերաբերյալ.«Ներկայումս պետգնումների համակարգով իրականացվող գրեթե բոլոր մրցույթներում հաղթող է ճանաչվում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, ինչի արդյունքում ձեռք են բերվում անորակ ապրանքներ և ծառայություններ՝ հանգեցնելով պետական միջոցների անարդյունավետ օգտագործման: Առաջարկում ենք սահմանել գնահատման կարգ՝ հաշվի առնելով և որակական և ֆինանսական չափանիշները»,-ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ներկայացվող առաջարկների նպատակը պետգնումների համակարգով իրականացվող մրցույթների թափանցիկությունն ապահովելը,պայմանները պարզեցնելը և հսակեցնելն է: Ծրագիրը տևել է 7 ամիս:

Ծրագիրը նաև առաջարկում է համատեղ հայտերի ներկայացում և համատեղ հայտերով մասնակցության պայմանների սահմանում, մրցույթների նախնական հրապարակում, էլեկտրոնային գնումների համակարգի շտկում, լիակատար գործարկում, բողոքարկման համակարգի բարելավվում: Ընկերությունն առաջարկում է նաև պետության կարիքների համար ձեռքբերումներ կատարելիս առաջնորդվել առանձին չափաբաժիններով ձեռքբերման սկզբունքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---