Մարկ Ռոտկոյի կտավը վաճառվել է 75,1 մլն դոլարով

Մարկ Ռոտկոյի կտավը վաճառվել է 75,1 մլն դոլարով

PanARMENIAN.Net - Sotheby’s աճուրդի տունը մեծ վաճառք է կատարել երեքշաբթի` նոյեմբերի 13-ի երեկոյան: Անցյալ շաբաթ Sotheby’s-ի և Christie’s-ի իմպրեսիոնիստական և մոդեռն արվեստի անշուք աճուրդներից հետո վաճառքի էր հանվել ամերիկյան առաջատար աբստրակտ էքսպրեսիոնիստ Մարկ Ռոտկոյի «Թիվ 1 (Արքայական կարմիր և կապույտ)» կտավը:

Գունային դաշտի գեղանկարչության հիմնադիրներից մեկը 1954թ. էր ստեղծել այդ աշխատանքը, որը 7 այլ նկարների հետ միասին ցուցադրվել էր Չիկագոյի Արվեստի ինստիտուտում նրա անհատական ցուցահանդեսի ժամանակ: Այն մինչ աճուրդը պատկանում էր Sotheby’s-ի նախկին նախագահ Ջոն Մերիորին և նրա կնոջը` Աննային, և վաճառվել է 75,1 մլն դոլարով:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---