Լոնդոնի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները չեն կարողացել իրացնել շուրջ 270 հազար տոմսեր

Լոնդոնի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները չեն կարողացել իրացնել շուրջ 270 հազար տոմսեր

PanARMENIAN.Net - Լոնդոնում Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները չեն կարողացել իրացնել մրցումների շուրջ 270 հազար տոմսեր, հաղորդում է BBC-ն:

Այդ գումարը կազմում է ընդհանուր քանակի շուրջ 2,5 տոկոսը: 11,3 մլն տոմսերից չվաճառված են մնացել Օլիմպիադայի 213 հազար և Պարալիմպիադայի 55 հազար տոմսեր:

Չեն վաճառվել թեթև ատլետիկայի, լողի, ջրացատկի, բացման և փակման արարողության ամենաթանկ տոմսերը: Այդ ցուցակի մեջ են մտել նաև Օլիմպիական զբոսայգու մուտքի և ArcelorMittal Orbit աշտարակ այցելելու տոմսերը: Առանց հանդիստատեսի ուշադրության են մնացել Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում օլիմպիական ֆուտբոլի մրցաշարի շատ խաղեր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---