Համայն հայության նախագահի թեկնածուն

Համայն հայության նախագահի թեկնածուն

PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի հարցի շուրջ բանակցելն արդեն անիմաստ է:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր այս տեսակետը հիմնավորում է նրանով, որ ընդդիմության թեկնածուներից մինչ այս պահը հայտնի է միայն Րաֆֆի Հովհաննիսյանի անունը և նա ազատամիտ քաղաքացիների միասնական թեկնածուն է: «Այն քաղաքական կազմակերպությունները, որոնք չեն կողմնորոշվել, թե իրենք որ տիրությում պետք է գործեն և նրանց, ովքեր գործելու են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան շրջանակներում, մենք կարող ենք ասել բարի ճանապարհ: Մեր միասնական թեկնածուն ազատամիտ քաղաքացիների թեկնածուն է և այդ բանակը հսկայական է»,- այսօր մամաուլի ասուլիսի ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանը միակ անձն է, ով կապված չէ Հայաստանի արատավոր իշխանության հետ, նա միակ ընդդիմադիր լիդերն է և կարող է ներկայացնել հայ ժողովրդի շահերը: Զարուհի Փոստանջյանը նշեց ընտրությունների օրը սպասվող կեղծիքների մասին՝ միաժամանակ շեշտելով, որ ընտրությունը քաղաքական գործընթաց է, և իրենք որպես քաղաքական ուժ պարտավոր են մասնակցել ու պայքարի մեջ մտնել:

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի կարծիքով էլ՝ համայն հայության շահերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցություը: «Պատահական չէ, որ ՀՀԿ- թեկանծուի առաջադրումը սկսել ենք սկզբնական կառույցներում քննարկումներով, որոնք գտնվում են Հայաստանի տարբեր մասերում: Եվ երկրի անվտանգությունը, և մեր պետության համար կարևորագույն հարցի՝ Արցախի խնդրի դրական հանգուցալուծումը կապում են Սերժ Սարգսյանի հետ»,- նկատեց Հովհաննես Սահակյանը: Ըստ Հովհաննես Սահակյանի ՝ համայն հայության թեկնածուի գաղափարը հենց գործող նախագահն է շրջանառության մեջ դրել:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---