23 հայ խորհրդատու խորհրդատվության միջազգային հավաստագիր է ստացել

PanARMENIAN.Net - Այսօր 23 հայ խորհրդատու կառավարման խորհրդատվության միջազգային հավաստագրիր է ստացել` «Հիմնական խորհրդատվական հմտություններ և մասնագիտական էթիկա» դասընթացն ավարտելու առիթով: Հավաստագիրը փաստում է, որ այն ստացած խորհրդատուն համապատասխանում է մասնագիտական չափանիշներին, հմտություններին, բարոյական նորմերին:

Հանձնման արարաողությանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ խորհրդատվական պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստերան:

«ԵՄ գործընկերության գլխավոր ուղղություններից է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը: Հայստանում էլ ԵՄ նպատակն է բարելավել գործարար և տնտեսական միջավայրը: Այս ծրագիրն էլ մեր միացյալ ջանքերի օրինակն է», - ասաց նա:

Դասընթացն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ, անց է կացրել Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ:

Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է խորհրդատվության ոլորտում կիրառվող միջազգային չափանիշներն ու փորձ, խորհրդատվական ծրագրերը մասնագիտական էթիկայով սահմանված չափանիշներով մշակելու, կառավարելու և իրականացնելու հմտություններ: Դասընթացի ավարտին մասնակիցներն անհատական առաջադրանքներ են ստացել, որոնց արդյունքները ստուգվել են Մեծ Բրիտանիայի Խորհրդատվության ինստիտուտի սահմանած չափանիշներով:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---