Զարուհի Փոստանջյանը՝ չափից դուրս շատ գործուղումների մեկնելու մասին. Պարտադրված եմ մասնակցել

Զարուհի Փոստանջյանը՝ չափից դուրս շատ գործուղումների մեկնելու մասին. Պարտադրված եմ մասնակցել

PanARMENIAN.Net - Գործուղումը շատ ավելի դժվար աշխատանք է, քան այն, ինչով զբաղվում են պատգամավորները Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով իր՝ չափից դուրս շատ գործուղումների մեկնելու և պետական բյուջեի առանց այդ էլ սուղ միջոցները վատնելու մասին երեկ տարածված տեղեկությունը: Զարուհի Փոստանջյանը փորձել է պարզել, թե ովքեր են նման տեղեկություններ տարածում, սակայն ապարդյուն: Պատգամավորը կոչ արեց նրանց նախ հայտնել իրենց տվյալները, և ապա քաղաքացիական վերահսկողություն սահմանել ոչ թե իր, այլ ԱԺ-ում եղած ֆեոդալների նկատմամբ, որոնց թիվը երկու տասնյակից ավել է: «Նրանցից մեկն էլ Քոչարյանի կողմից գործուղված ֆեոդալն է, որը մշտապես բացակայում է նիստերից»,- ասաց Զարուհի Փոստանջյանն` առանց անուններ տալու: Պատգամավորը նկատեց, որ գործուղումների ընթացքում հանդիպումներ և քննարկումներ են լինում նաև պաշտոնական և կիսապաշտոնական ընթրիքների ժամանակ: Զարուհի Փոստանջյանն ափսոսանք հայտնեց, որ Հայաստանի ԱԺ պատգամավորները լիարժեք ներկայացված չեն լինում միջխորհրդարանական աշխատանքին:

«Մեծ դժվարությամբ մասնակցում եմ յուրաքանչյուր գործուղման, շատերից խնդրում եմ ինձ ազատել, բայց նաև պարտադրված եմ մասնակցել: Քանի որ ԱԺ-ում չունեն համապատասխան պատրաստվածության մարդիկ: Գործուղումների մասնակցելը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ ես ընդդիմադիր խմբակցության անդամ եմ, որը փոքր խմբակցություն է և պարտադրված է ներկայանալ այդ հանդիպումներին որպես ընդդիմադիր»,- ասաց նա:

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը համաձայն չէ Զարուհի Փոստանջյանի այն տեսակետին, թե ԱԺ-ն և, մասնավորապես, ՀՀԿ-ն չունի բավարար պատրաստվածությամբ պատգամավորներ միջխորհրդարանական խմբերում ներկայանալու համար: Հովհաննես Սահակյանը ևս կարևորեց միջազգային գործուղմներին մասնակցելը և պատշաճ ներկայանալը: «Եթե դրանք պաշտոնական են, ուրեմն կարևոր են, եթե կուսակցական խնդիրների են ծառայում, իհարկե՝ ոչ: Այդ խմբերի մեջ ընդգրկվում են այն անձինք, ովքեր տիրապետում են անգլերենին և ռուսերենին: Իսկ հատկացված գումարներն երբեմն չեն բավարարում, որպեսզի պատգամավորը հավուր պատշաճի ներկայան»,- նկատեց Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ երեկ քաղաքացիական նախաձեռնություններից մեկը հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գործուղումների մեկնելու ռեկորդ է սահմանել՝ առանց այդ էլ սուղ միջոցներով պետական բյուջեի պայմաններում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---