Զարուհի Փոստանջյան. Տիկին Զոհրաբյանը եկել է, թակել մեր դուռը, մենք էլ բացել ենք, ընդունել և զրուցել

Զարուհի Փոստանջյան. Տիկին Զոհրաբյանը եկել է, թակել մեր դուռը, մենք էլ բացել ենք, ընդունել և զրուցել

PanARMENIAN.Net - Քաղաքական քննարկումներ սկսելու վերաբերյալ անհատ քաղաքական գործչի հայտարարությունը պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԲՀԿ պաշտոնական կարծիքը չի համարում: Ըստ նրա այս հարցում հասարակությանը մոլորեցնել չի կարելի: «Այդ կարծիքը պետք է հայտնեին երկու տարի առաջ, երբ ընդունվում էր «Ընտրական օրենսգիրքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորը սա համարում է նախընտրական փուլում արված հայտարարություն, որն ունի իր ուրույն նպատակը: «Միգուցե տիկին Զոհրաբյանի բարի և անկեղծ ցանկությունն է, բայց սա ընկալել որպես քաղաքական կուսակցության կարծիք, տեղին չէ: Դրա համար այդ տեսակետը պետք է լիներ կուսակցության ծրագրային դրույթ, կուսակցությունը պետք է հայտարարեր դրա իրագործման ուղիները»,- ասաց նա: Ինչ վերաբերում է «Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպմանը ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ, Զարուհի Փոստանջյանը դա համարում է նորմալ և շեշտում, որ իրենց կուսակցության դռները բաց են բոլորի համար: «Տիկին Զոհրաբյանը եկել է, թակել մեր դուռը: Մենք էլ բացել ենք, ընդունել և զրուցել»: Նրա խոսքով՝ նմանատիպ խորհրդակցություններ բազմիցս են ունեցել, սակայն որևէ արդյունք չի տվել:

Իսկ ահա Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը կազմակերպվող քաղաքական քննարկումներին նորմալ է վերաբերում, բայց եթե այս ուժերը համախմբվեն ինչ-որ գաղափարի շուրջ, ոչ թե ընդդեմ ինչ-որ բանի: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ կառավարման համակարգի խնդիրների լուծումը առաջ քաշելու ժամանակը չէ: ««Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների ժամանակ բազմաթիվ քննարկումներ ենք ծավալել, հանրային լսումներ կազմակերպել, պետք է այդ ժամանակ հայտնեին, այժմ տեղին և ժամանակին չէ այդ հարցերի առաջքաշումը»,- շեշտեց Հանրապետական պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն քաղաքական խորհրդատվություններն մյուս քաղաքական ուժերի հետ արդեն սկսկել է: ԲՀԿ-ի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների հետ: ԲՀԿ-ՕԵԿ հանդիպումը նախատեված է վաղը: Իսկ ՀՀԿ-ն արդեն հրաժարվել է մասնակցել քաղաքական խորհրդատվություններին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---