Հայ սամբիստները 2012 թվականին նվաճել են 37 մեդալ և 2 թիմային գավաթ

Հայ սամբիստները 2012 թվականին նվաճել են 37 մեդալ և 2 թիմային գավաթ

PanARMENIAN.Net - Կայացել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որի ընթացքում ամփոփվել են հայ սամբիստների արձանագրած արդյունքները 2012թվականի Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ու աշխարհի գավաթի խաղարկության փուլերում: Հայ մարզիկների նվաճած մեդալները Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում նախորդ տարվա ցուցանիշներին գերազանցում են 12-ով: Այս տարի սամբիստները նվաճել են 37 մեդալ և 2 թիմային գավաթ: Ֆեդերացիան այս տարվա արդյունքները գնահատվել է լավ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի հաջորդ նիստում կորոշվեն մրցաշրջանի լավագույն տասը մարզիկները, մարզիչները և մրցավարները, PanARMENIAN.Net ին հաղորդել են ֆեդերացիայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---