Հայաստանում արևի խավարում կդիտվի 2020 թվականին

Հայաստանում արևի խավարում կդիտվի 2020 թվականին

PanARMENIAN.Net - Հաջորդ տարի տեղի կունենա արևի երկու խավարում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: «Խավարումները տեղի կունենան 2013թ. մայիսի 10-ին և նոյեմբերի 3-ին, ընդ որում` նոյեմբերի 3-ի խավարումը հիբրիդ է լինելու. որոշ երկրներում այն լրիվ կլինի, որոշներում` մասնակի»,- նշեց նա` հավելելով, որ Հայաստանում այդ խավարումները չեն դիտվի:

«Հայաստանում վերջին անգամ արևի ոչ լրիվ խավարում է դիտվել 2006թ. մարտի 29-ին: Իսկ հաջորդ անգամ հայաստանցիներն այդ երևույթը դիտելու հնարավորություն կունենան 2020թ. հունիսի 21-ին, ճիշտ է՝ դարձյալ մասնակի»»,- ասաց աստղագետը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---