Լատվիայի ԱԳՆ-ին մտահոգել է սաֆարովյան գործարքը![]() 15 նոյեմբերի 2012 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Առկա փխրուն իրավիճակում սաֆարովյան գործարքը և այդօրինակ քայլերը չեն նպաստում երկխոսությանը երկրների միջև: Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Նա ևս մեկ անգամ նշեց, որ Լատվիան, ինչպես և Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները, իր խոր մտահոգությունն է արտահայտել ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ: «Երբ այդ միջադեպը տեղի ունեցավ մենք Վիլնյուսում Սկանդինավյան և Բալթյան երկրների ժողով անցկացրեցինք, և այդ կապակցությամբ հայտարարություն արվեց»,- ասաց Լատվիայի նախարարը: Ըստ Էդգարս Ռինկևիչսի՝ երբ հերթը հասնում է արտաքին քաղաքականության համակարգմանը, իրենք սերտորեն համագործակցում ենք սկանդինավյան և բալթյան, ինչպես նաև եվրոպական գործընկերների հետ: «Դա մի հարց է, որը լուրջ ենք ընդունում»,- ասաց նա: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |