ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճանաչում է Գազայի հատվածի դեմ մարտական գործողություններ վարելու Իսրայելի իրավունքը, սակայն գտնում է, որ գերադասելի կլիներ զերծ մնալ ցամաքային ներխուժումից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Իսրայելն իրավունք ունի ակնկալելու, որ իր տարածքը չի ենթարկվի հրթիռակոծության: Եթե դա տեղի ունենա առանց ռազմական ակտիվացման Գազայի հատվածում, դա գերադասելի կլինի ոչ միայն տեղաբնակների, այլ նաև իսրայելցիների համար»,-ասել է Օբաման, որն առաջին անգամ է հայտնել իր կարծիքը Մերձավոր Արևելքում նոր զարգացումների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ լիովին «սատարում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»: