19 նոյեմբերի 2012 - 13:32 AMT
Քաղքագետ. ԲՀԿ-ի ներսում էլ են ԲՀԿ-ի համար պայքարում

Քաղաքականության մեջ հաճախ գլխավորը պրոցեսն է, այն ստեղծելն ու դրան մասնակցելը: Թե ինչ կլինի վերջում, դա կարևոր չէ:

Կարծիքը քաղաքագետ Արմեն Աղայանինն է, որն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է ԲՀԿ-ի առանցքում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին:

«Ներքաղաքական այս քայլերը ներքին խաղեր են, որոնք ակնհայտորեն միտված չեն քվեներ ձեռք բերելուն:Սա բանակցային առևտուր է, որում հիմնական պայքարը ԲՀԿ-ի համար է», - ասաց Արմեն Աղայանը:

Քաղաքագետի խոսքով ՀՀԿ-ն ուզում են, որ ԲՀԿ-ն դուրս գա խաղից` Սերժ Սարգսյանի գերակայությունն ընդունելով: Մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանն ուզում է, որ ԲՀԿ-ն իր համար խաղա, դաշտից անհետացող ՀԱԿ-ը երրորդ խաղացողն է և ԲՀԿ-ի համար ԲՀԿ-ի ներսում էլ են պայքարում` ինքնուրույն դրսևորվելու ցանկություն է նկատվում: