Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանում ընտրությունները վերածվում են հայտնիության մրցավազքի![]() 19 նոյեմբերի 2012 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի ընտրությունները շատ մրցակցային էին: Այնտեղ կար վստահություն և հավատ ընտրական գործընթացների հանդեպ: Ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի՝ հակառակ ԱՄՆ-ի ընտրություններ՝ փետրվարին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները չեն լինի մրցակցային, բայց Միացյալ նահանգների ընտրությունները կարող են լավ օրինակ լինել Հայաստանի համար: «Հայաստանի ընտրությունների համար ամենամեծ փորձությունը կլինի այն, թե ինչպիսին կլինեն ընտրական գործընթացները: Հայաստանի համար կարևոր դաս կարող է լինել ԱՄՆ-ի ընտրություններում ռազմավարական տեսլականի առկայությունը: ԱՄՆ-ում քարոզարշավի ժամանակ հիմնական խոսքը հենց այն տեսլականի մասին էր գնում, որ առաջարկում էին թեկնածուները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա համոզմամբ՝ Հայստանում մրցակցությունը գնում է ոչ թե առաջարկվող ծրագրերի և քաղաքականությունների, այլ անձերի միջև: Հաջորդ բանը, որ Հայաստանը պետք է սովորի ԱՄՆ-ից՝ ինստիտուցիոնալ ժողովրդավարություն է: «Հայաստանում քաղաքականությունը որոշվում է կոնկրետ անձերով։ Այն վերածվում է հայտնիության մրցավազքի։ Մենք պետք է քաջալերենք ոչ թե անձերին, այլ ինստիտուտներին և ծրագրերին»,- նկատեց Ռիչարդ Կիրակոսյանը: Փորձագետը ևս մեկ անգամ նշեց, որ այս ընտրություններում կարևորը ռազմարավական տեսլականն է: Ըստ նրա՝ դրա հիմքում պետք է լինի տնտեսության պլանավորումը: Ռիչարդ Կիրակոսյանը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը նոր համագործակցություն է սկսել «Տելեթրեյդ» ընկերության հայաստանյան գրասենյակի հետ: Այս համագործակցության նպատակն է հաղթահարել Հայաստանի տնտեսական մեկուսացումը և օգտագործել շուկայական հնարավորությունները, որ ունի Հայաստանը: «Հայաստանի կառավարության և խորհրդարանի թուլություններից մեկը օբյեկտիվ տնտեսական վերլուծությունների բացակայությունն է։ Մենք մատուցելու ենք չեզոք, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծություններ»,- ասաց փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |