«Պաշարների շտեմարան». Նոր կայք նրանց համար, ովքեր ուզում են սովորել![]() 19 նոյեմբերի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրասենյակում տեղի ունեցավ «Պաշարների շտեմարան» կայքի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Էլեկտրոնային ուսումնական պաշարների ստեղծման նպատակն է ապահովել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման շարունակական զարգացումը: Տարվա սկզբին ԿԳՆ-ի և ընկերության միջև համագործակցության պայմանագիր էր ստորագրել, որի արդյունքներից մեկն էլ հենց կայքի ստեղծումն է: Կրթության նախարար Արմեն Աշոտյանը շնորհանդեսի ընթացքում նշեց, որ երկու սեկտորների համատեղ ծրագրերը նեղ համագործակցություն չեն.«Մենք պայմանավորվել ենք, որ մեր համատեղ ծրագրերը երկարաժամկետ ռազմավարական բնույթ են կրելու»,-ասաց Աշոտյանը: Նախարարը նշեց, որ կայքով կընդլայնվի համացանցում հայալեզու բովանդակության ծավալը, որն օգտակար կլինի նաև մարզային աշակերտների և ուսուցիչների համար, ինչպես նաև սփյուռքահայերի համար: Կայքը ստեղծել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը: Կայքն ունի տարբեր բաժիններ, բազմաստիճան համակարգ: Պաշարներին կարելի է կցել նաև անսահմանափակ քանակով տեսանյութեր և այլ նյութեր: Կայքի գրանցված օգտատերերը հնարավորություն ունեն նաև տեղադրել նյութեր: Այն ունի սոցիալական ցանցերում տարածման հնարավորություն, վարկանիշային սյունակ: Կայքն ունի ուսումնական ձեռնարկներ, մեթոդաբանական նյութեր, վիճակագրական տվյալներ, ուսումնական նյութեր, դասագրքեր և այլն: Կայքի հասցեն է lib.armedu.am: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |