Գագիկ Մինասյանը համոզված է, որ 2013 թվականի բյուջեն հավասարակշռված է![]() 19 նոյեմբերի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ 2013 թվականի բյուջեն բավականին հավասարակշռված է, համապատասխանում է առկա մարտահրավերներին և նախպայմաններ է ստեղծում դինամիկ զարգացում ապահովելու համար: 2013 թվականի բյուջեով ընդհանուր ծախսերի համար նախատեսվել է 81 տոկոս, իսկ կապիտալ ներդրումների համար` 19 տոկոս: Այս տարի 3 տոկոսով շեղվել է դեպի կապիտալ ներդրումներ: «Գնաճը կգտնվի սահմանված 4±1 տոկոսի սահմանում: Եթե ճգնաժամային տարում ՀՆԱ-ի նկատմամբ պակասուրդը եղել է 7.6 տոկոս, անցած տարի` 2.8 տոկոս, եկող տարի կլինի 2.2 տոկոս», - ասաց Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով եվրոպական երկրներում 2012 թվականի համար տնտեսության 3.2 տոկոս, 2013-ի համար` 3.6 տոկոս աճ է նախատեսված: Հայստանում այս տարի 7 տոկոս աճ է գրանցվել, եկող տարի նախատեսվում է 6.2 տոկոս: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահը հիմնավորում է` մասնավոր-պետություն հարաբերություններում պետությունն իր պատասխանատվությունը մեծացրել է: «Պետությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել ճյուղային զարգացման համար և արդյունքն արդեն կա: 11 ճյուղ է առանձնացվել, որից 3-ի համար ծրագրերն արդեն մշակված են», - ասաց Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը` տնտեսության արտահանելի ճյուղերը, շարունակում են մնալ հիմնական աճ ապահովողը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |