2013-ին Հայաստանի ավագ դպրոցները կունենան Wi-Fi![]() 19 նոյեմբերի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - 2013 թ-ին Հայաստանի ավագ դպրոցները կապահովվեն Wi-Fi ցանցով: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագիրը նախատեսված է նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև տարեսկզբին կնքված պայմանագրով: Նախարարը նշեց, որ ցանցի ապահովումը դպրոցներում պետք է տեղի ունենար այս տարի, սակայն որոշվեց, որ Wi-Fi-ով նախ կապահովվեն բուհերը, այնուհետև դպրոցները: Բացի այդ, ԿԳՆ-ի և ընկերության միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում կիրականացվեն մի քանի այլ ծրագրեր: Մինչև տարեվերջ կստեղծվի Հայաստանում դպրոցների վարկանիշավորման ծրագիր, այսինքն կստեղծվի ազգային վարկանիշավորման համակարգ: Նույն համակարգը կստեղծվի նաև ՀՀ բուհերում: Հիշեցնենք, որ վերոնշլալ պայմանագրով արդեն գործարկվել է «Պաշարների շտեմարան» կայքը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |