Ռուսաստանը դարձել է նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար![]() 19 նոյեմբերի 2012 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջ է անցել Սաուդյան Արաբիայից և դարձել նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար: Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնության (JODI, Joint Organisations Data Initiative) տվյալներով, սեպտեմբերին ՌԴ-ում նավթի արդյունահանման օրական ծավալը կազմել է 10 մլն բարել, միաժամանակ Սաուդյան Արաբիայում արդյունահանումը 280 հազար բարելով պակաս է եղել: Միաժամանակ, ՌԴ էներգետիկայի նախարարության տվյալներով, սեպտեմբերին երկիրն արդյունահանել է օրական 10,39 մլն բարել նավթ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: JODI-ն ստեղծվել է նավթի արդյունահանման մասին տվյալների փոխանակման համար: Նախագիծը տվյալներ է ստանում 90 երկրների պրոֆիլային նախարարություններից և 6 միջազգային կազմակերպություններից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |