Ռիչարդ Կիրակոսյան.Օլիգարխիկ համակարգը վտանգում է հայկական պետությունը![]() 19 նոյեմբերի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Շատ երկար ժամանակ Հայաստանի քաղաքականությունը որոշվել է կոնկրետ անձանց կողմից և այն սահմանափակվում է երկրի երեք՝ ներկա, երկրոդ և առաջին նախագահներով: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ինչ վերաբերում է կուսակցությունների սկսած քաղաքական կոնսուլտացիաներին, Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ ցանկացած նախագահական ընտրությունների շեմին նման քննարկումներ լինում են, սական քաղաքագետը չհիշեց որևէ դեպք, որ դրանց արդյունքում ընդդիմությունը միասնական թեկնածու ներկայացրած լինի: Նա ընդգծեց, որ տեղի ունեցողը ուղղակի կոնֆլիկտ է նախկին կոալիցիոն ուժերի միջև: Ըստ քաղաքագետի՝ պետք է նախ մարտահրավեր նետել օլիգարխիային: «Իրավիճակը կառուցողական չէ Հայաստանի համար, քանի որ օլիգարխներն ունեն չվաստակած գերիշխանություն շուկաների նկատմամբ: Օլիգարխիկ համակարգն է, որ վտանգում է հայկական պետությունը՝ չվճարելով հարկերն ու խաթարելով տնտեսությունն ու կառավարությունը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, քաղաքագետը նկատեց, որ հետաքրքիր է, որ Քոչարյանը շատ լավ տեղյակ է ու բարձրացնում է օլիգարխիայի խնդիրը: «Դժբախտաբար, հենց Քոչարյանի կառավարման տարիներին էր, որ օլիգարխիան այսքան հզորացավ»,- նկատեց նա: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին, ընդ որում՝ իշխանությունը, կամա թե ակամ, աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |