Թեհրանը ձեռնամուխ է եղել գազատարի շինարարությանը դեպի Սիրիա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ իրանական «Ֆարս» գործակալության վրա հղումով:
Ինչպես ասվում է, նախագծի իրականացման համար կպահանջվի 10 մլրդ դոլար: Գազամուղի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրել էին Իրանի, Իրաքի ու Սիրիայի նավթի նախարարներն անցած տարվա հուլիսին:
Նախատեսվում է, որ 1,5 կմ երկարությամբ գազամուղը Իրանի հարավից մինչև Դամասկոս պատրաստ կլինի շահագործման 2013թ. երկրորդ կեսին: