Երևանում մեկնարկեց քաղաքագետների համաժողովը

Երևանում մեկնարկեց քաղաքագետների համաժողովը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության հրավիրած «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովը:

Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել տարբեր պետությունների առաջատար գիտահետազոտական և վերլուծական կենտրոններում աշխատող ազգությամբ հայ քաղաքագետներ, վերլուծաբաններ և փորձագետներ: ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Արգենտինայի, Իրանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հեղինակավոր վերլուծաբանները 2 օր շարունակ կքննարկեն 21-րդ դարի մարտահրավերներն ու Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները, կլսեն միմյանց կարծիքներն ու տեսակետները, կառաջարկեն նոր մոտեցումներ ու դիրքորոշումներ: Նիստերը կընթանան երեք հիմնական ուղղություններով՝ «Հայաստանին ուղղված մարտահրավերները գլոբալացվող աշխարհում», «Ղարաբաղյան հակամարտությունը և հայ քաղաքական միտքը», «Հիշողության քաղաքականությունը և Հայոց Ցեղասպանության արդի մարտահրավերներն ու ռիսկերը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---