Գերմանիան և Նիդերլանդները կարող են ՆԱՏՕ-ում իրենց գործընկեր Թուրքիային ապահովել Patriot հրթիռներով, որպեսզի օգնեն նրանց պաշտպանել Սիրիայի հետ սահմանը, հաղորդել է Reuters-ը` մեջբերելով Նիդերլանդների ՊՆ-ը:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հաղորդել են, որ ակտիվացրել են բանակցությունները ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցների հետ Սիրիայի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու մասին այն բանից հետո, երբ նրա տարածք են ընկել մի քանի ռումբեր: Գերմանիան և Նիդերլանդները Եվրոպայի միակ երկրներն են, որոնք ունեն Patriot ամերիկյան հրթիռներ: