Ստեղծվել է Վարդենիսում կամրջի փլուզման հանգամանքները քննող հանձնաժողով

Ստեղծվել է Վարդենիսում կամրջի փլուզման  հանգամանքները քննող հանձնաժողով

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը քննելու է Շորժա-Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից:

Ծառայողական քննության արդյունքներով կազմվելու է միջադեպի պատճառների մասին եզրակացությունը, կմշակվի այդ պատճառների վերացմանը, դժբախտ պատահարների բացառմանն ուղղված միջոցառումների ցանկը: Միջոցներ կձեռնարկվեն նաև անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ կամուրջը փլուզվել էր նոյեմբերի 15-ին: Փլուզման հետևանքով 3 մարդ էր զոհվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---