19 նոյեմբերի 2012 - 16:10 AMT
Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն Սիրիայի տարածքը թռիչքազերծ գոտի հայտարարելու մտադրություն չունի

ՆԱՏՕ-ն «առաջնահերթ կարգով» կքննարկի Թուրքիայի հարցումը Patriot հրթիռային համալիրներ տրամադրելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ով մասնակցում է Բրյուսելում ընթացող ԵՄ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մակարդակով նիստին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Եթե Թուրքիայից հարցում ստացվի, այն կքննարկվի առաջնահերթ կարգով»,- ասել է Ռասմուսենը:

Սակայն, նրա խոսքով, ՆԱՏՕ-ն Սիրիայի տարածքի մի մասի վրա թռիչքազերծ գոտի ստեղծելու պլաններ չունի:

«Մենք չենք խոսում թիռչքազերծ գոտու մասին: Եթե մենք ստիպված լինենք Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին տեղակալ Patriot հրթիռային համալիրներ, դա կլինի զուտ պաշտպանական միջոց»,- Ռասմուսենի խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին: