Թբիլիսիում տոնեցին հայ գրատպության 500-ամյակը![]() 19 նոյեմբերի 2012 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդես-շնորհանդես: Այն կազմակերպել էին «Հայարտուն» մշակույթի կենտրոնը և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը: Միջոցառումը հովանավորել էր ՀՀ մշակույթի նախարարությունը: Ինչպես հայտնում են «Հայարտուն» մշակույթի կենտրոնից, միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, գրող-բանաստեղծ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամները, Թբիլիսիից, Ջավախքից գրականասեր հասարակայնության ներկայացուցիչներ, երիտասարդ ստեղծագործողներ: Ցուցադրվել է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության 17 տարիների ընթացքում հրատարակած 140-150 անուն գրքերի գրեթե կեսը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |