Իսրայելի ավիացիան ոչնչացրել է Գազայի հատվածի կենտրոնական մարզադաշտը![]() 19 նոյեմբերի 2012 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ւսրայելական ավիացիան երկուշաբթի օրը ոչնչացրել է Գազայի հատվածի «Պաղեստին» կենտրոնական մարզադաշտը, որը կառուցվել էր միջազգային մրցումներ անցկացնելու համար և համարվում էր Պաղեստինի առաջին առաջնորդ Յասեր Արաֆաթի ժառանգության օբյեկտ: Պահակներն ասում են, որ մարզադաշտը ռմբակոծել են մի քանի անգամ, վերջին հարձակումը կատարվել է երկուշաբթի առավոտյան: Իսրայելական զինվորականները, որոնք վերջին օրերին զգալիորեն ընդլայնել են Գազայի հատվածում թիրախների թիվը, ասում են, որ մարզադաշտը հարձակման է ենթարկվել այն պատճառով, որ գրոհայինների կողմից օգտագործվել է հրթիռներ արձակելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |