Մայրաքաղաքի Տրանսպորտի վարչության, Ճանապարհային ոստիկանության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի, «Աքիլես» հասարակական կազմակերպության հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի միջոցով գույքագրվել են մայրաքաղաքի բոլոր այն փողոցներն ու խաչմերուկները, որտեղ առկա են թերություններ ճանապարհային նշանների հետ կապված: Աշխատանքներ են տարվում այդ թերությունները վերացնելու ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքապետրանաից հայտնում են, որ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում շարունակվում են Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու և Կ. Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավոտճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքները: