20 նոյեմբերի 2012 - 16:32 AMT
Ֆրանսիական զորքերն ավարտել են Աֆղանստանում ռազմական գործողությունները

Ֆրանսիական զորքերը ավարտվել են Աֆղանստանում ռազմական գործողությունները, երեքշաբթի օրը հաղորդել է «Ինտերֆաքսը»` մեջբերելով Europe 1 ֆրանսիական ռադիոկայանը:

400 ֆրանսիացի զինվորներ սկսել են լքել Կապիս նահանգում գտնվող «Նիժրաբ» ռազմաբազան Աֆղանստանից զորքերն օպերատիվ դուրս հանելու շրջանակներում:

Երկրի տարածքում դեռ մնում են 2.2 ֆրանսիացի զինծառայողներ, նրանցից 700-ը Ֆրանսիա կվերադառնան տարեվերջին: