Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտված Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը EJU-ի մրցավարական հանձնաժողովի կողմից հրավիրված էր որպես մրցավար Դավիթ Խիթարյանը:
Հայ մրցավարի աշխատանքը գնահատվել է ամենաբարձր սանդղակով` A գնահատականով, ինչը հնարավորություն կտա Դավիթ Խիթարյանին 2013 թվականի ընթացքում սպասարկելու 2016 թվականի օլիմպիական խաղերի համար վարկանիշային « Մասթերս », «Մեծ Սաղավարտ» և «Գրան Պրի» մրցաշարերը:
Եվրոպայի առաջնությունում մինչև 66 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 81 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Բաղդասարյանը` բրոնզե: