Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը, հնարավոր է, որ կնքվի չորեքշաբթի օրը Կահիրեում, հաղորդում է իսրայելական Haaretz պարբերականը` հղելով եգիպտական ղեկավարության աղբյուրին:
Սպասվում է, որ համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա կգտնվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հաղորդում է Ինտերֆաքսը:
Նոյեմբերի 14-ից Իսրայելը Գազայի հատվածում լայնածավալ ռազմական օպերացիա է իրականացնում, որի նպատակն է գրոհայինների և նրանց ենթակառուցվածքների ոչնչացումը: ԶԼՄ-ների տվյալներով, իսրայելական օդային հարվածների և ռմբակոծության արդյունքում արդեն զոհվել է ավելի քան 120 պաղեստինցի: