Եվրախումբը հետաձգել է Հունաստանի վերաբերյալ որոշման ընդունումը մինչև 2012-ի նոյեմբերի 26-ը

Եվրախումբը հետաձգել է Հունաստանի վերաբերյալ որոշման ընդունումը մինչև 2012-ի նոյեմբերի 26-ը

PanARMENIAN.Net - Եվրագոտու ֆինանսների նախարարների (Եվրախումբ) հանդիպման արդյունքներով հայտարարել է այն մասին, որ Հունաստանին հերթական վարկային տրանշը հատկացնելու և երկրի վրա պարտքի բեռը նվազեցնելու համար միջոցների քննարկման մասին բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել առաջընթաց: Միաժամանակ, այդ հարցի վերջնական որոշումը հետաձգվել է մինչև 2012-ի նոյեմբերի 26-ը, հաղորդում է Reuters-ը` մեջբերելով Եվրախմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերին:

«Եվրախումբն անցկացրել է ինտենսիվ քննարկում և զգալի առաջընթացի հասել գործուն միջոցների համաձայնեցման շուրջ»,- հայտարարել է Յունկերը նիստից հետո, որը տևել է 12 ժամ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---