Դոնեցկի «Շախտյորը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ![]() 21 նոյեմբերի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ` նախքան խմբային փուլի եզրափակիչ տուրը: Հենրիխ Մխիթարյանի ակումբը Դանիայում 5:2 հաշվով հաղթանակ է տարել «Նորշելլանդի» նկատմամբ: Այսպիսով, Е խմբում «Շախտյորը» հավաքել է 10 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Խաղից հետո ուկրաինական թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ ինքը շատ հպարտ է այս հաղթանակով. «Շատ գոհ եմ, որ 5 տուրերից հետո ունենք 10 միավոր, սակայն պետք է ընդգծեմ, որ կարող էինք մեկ կամ երկու միավորով ավել ունենալ: ՉԼ-ում և Ուկրաինայի առաջնությունում ունեցած արդյունքները մեր խաղի լավագույն գնահատականն է»,-Լուչեսկուի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Նա նաև ընդգծել է, որ այս խաղում հաշիվը պետք է լիներ 2:10, սակայն ինքը շատ հպրատ է իր թիմով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |