Հենրիխ Մխիթարյան. Գուցե ինչ-որ մեկի համար նորմալ է 2-րդ տեղից դուրս գալ ՉԼ-ի փլեյ-օֆֆ, բայց մեր խաղացողներն այլ կերպ են մտածում

Հենրիխ Մխիթարյան. Գուցե ինչ-որ մեկի համար նորմալ է 2-րդ տեղից դուրս գալ ՉԼ-ի փլեյ-օֆֆ, բայց մեր խաղացողներն այլ կերպ են մտածում

PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գնահատել է ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրում «Նորշելլաննի» հետ խաղը: «Շախտյորը» 5:0 հաշվով հաղթանակ է տարել դանիացիների նկատմամբ, իսկ 6-րդ տուրում` «Յուվենտուսի» հետ խաղի արդյունքում Դոնեցկի թիմը հուսով է փլեյ-օֆֆում հայտնվել առաջին հորիզոնականից:

Հայ ֆուտբոլիստն ընդգծել է, որ կցանկանար գոլ խփել, սակայն չստացվեց: Այժմ նա կփորձի կենտրոնալ, որպեսզի «Յուվենտուսի» հետ խաղում դա անի: «Մենք չենք թուլանա: Գուցե ինչ-որ մեկի համար նորմալ է 2-րդ տեղից դուրս գալ ՉԼ-ի փլեյ օֆֆ, բայց մեր խաղացողներն այլ կերպ են մտածում և հուսով ենք, որ փլեյ-օֆֆ դուրս կգանք առաջին հորիզոնականից»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---