«Ժողովուրդ».Վեդու քաղաքապետի որդին ռետինե մահակով ծեծել է համաքաղաքացուն![]() 21 նոյեմբերի 2012 - 10:24 AMT PanARMENIAN.Net - «Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Ըստ «Ժողովուրդ»–ի աղբյուրների՝ Վերդու ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի որդին՝ Հակոբ Բարսեղյանը, ռետինե մահակով (դուբինկայով) դաժանաբար ծեծել է նույն քաղաքի երիտասարդ բնակիչ Սահակ Սահակյանին։ «Պատճառն այն է եղել, որ Բարսեղյանի որդին մեծ արագությամբ է սլացել քաղաքով և չքավոր ընտանիքի տղան՝ Սահակը, համարձակվել է նրան զգուշացնել, թե պետք չէ այդպես մեքենա վարել։ Արդյունքում երիտասարդն այսօր գտնվում է հիվանդանոցում, իսկ քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը երեկ՝ ողջ օրը, այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Նա հոգացել է Սահակ Սահակյանի բուժման ծախսերը, որպեսզի նրա ընտանիքի անդամները չբողոքեն ՀՀ ոստիկանությունում»,– գրում է թերթը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |